Գաստրիտ
16-06-2018
1 րոպե

Գաստրիտը հիվանդությունների խումբ է, որոնք ընթանում են ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմամբ։
Գաստրիտի բորբոքումն առավել հաճախ հանդիսանում է նույն բակտերիայով վարակի արդյունք, ինչն առաջացնում է ստամոքսի խոցերի մեծ մասը: Որոշ ցավազրկողների կանոնավոր օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը նույնպես կարող են նպաստել գաստրիտի զարգացմանը:
Գաստրիտը կարող է ի հայտ գալ հանկարծակի (սուր գաստրիտ) կամ դանդաղորեն զարգանալ ժամանակի ընթացում (քրոնիկ գաստրիտ): Որոշ դեպքերում գաստրիտը կարող է առաջացնել խոցեր և բարձրացնել ստամոքսի քաղցկեղի ռիսկը:
Թեթև ընթացքով գաստրիտը կարող է որևէ ախտանիշ չառաջացնել, թեև ավելի բուռն ընթացքի ժամանակ կարող են ի հայտ գալ սնունդ ընդունելու հետ կապված ստամոքսի խնդիրներ: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդկանց մոտ գաստրիտը չունի լուրջ ընթացք և բուժմամբ արագորեն բարելավվում է:
Հոդվածը վերանայվել է՝ 06-06-2021