Այս քայլերը կարող են օգնել գլաուկոմայի հայտնաբերմանն ու կառավարմանը հիվանդության վաղ փուլերում:
Դա կարող է օգնել տեսողության կորուստը կանխելուն կամ հիվանդության հարաճուն զարգացմանը դանդաղեցնելուն:
- Պարբերաբար անցեք աչքերի և տեսողության ստուգումներ․աչքի կանոնավոր համապարփակ քննությունները կարող են օգնել հայտնաբերելու գլաուկոման իր վաղ փուլերում՝ նախքան զգալի վնաս զարգանալը: Որպես ընդհանուր կանոն, Ամերիկյան Ակնաբուժության Ակադեմիան (ААО) խորհուրդ է տալիս 5-ից 10 տարին մեկ անգամ կատարել աչքի համապարփակ քննություն, եթե մինչև 40 տարեկան եք, յուրաքանչյուր 2-ից 4 տարին մեկ, եթե 40-54 տարեկան եք, յուրաքանչյուր 1-3 տարին մեկ, եթե 55-ից 64 տարեկան եք և յուրաքանչյուր 1-2 տարին մեկ, եթե դուք 65 տարեկանից բարձր եք: Եթե գլաուկոմայի ռիսկի տակ եք, ավելի հաճախակի սքրինինգի կարիք կունենաք: Խնդրեք ձեր բժշկին, որ ձեզ համար կազմի կանոնավոր զննման ճիշտ ժամանակացույց:
- Իմացեք ձեր ռիսկի գործոնները․ դուք պետք է առանձնահատուկ ուշադիր լինեք գլաուկոմայի նկատմամբ, եթե կարճատես եք, երկար ժամանակի ընթացքում ընդունում եք կորտիզոն (ստերոիդներ), ունեք շաքարային դիաբետ (շաքարախտ), ունեք բարձր կամ ցածր արյան ճնշում կամ ունեք միգրենային գլխացավեր:
- Իմացեք ձեր ընտանիքի աչքի առողջության պատմությունը․ գլաուկոման սովորաբար առաջանում է որոշակի ընտանիքներում: Եթե դուք բարձր ռիսկի տակ եք, ձեզ համար կարող է ավելի հաճախակի սքրինինգների անհրաժեշտություն առաջանալ:
- Պաշտպանեք ձեր աչքերը․ աչքի լուրջ վնասվածքները կարող են հանգեցնել գլաուկոմայի: Էլեկտրական կամ այլ գործիքներ օգտագործելիս կամ սպորտով զբաղվելիս օգտագործեք աչքերի պաշտպանության միջոցներ:
- Օգտագործեք աչքի կաթիլներն այնպես, ինչպես նշանակել է բժիշկը․ գլաուկոմայի դեմ աչքի կաթիլները կարող են զգալիորեն նվազեցնել բարձր ներակնային ճնշումը գլաուկոմայի վերածվելու ռիսկը: Օգտագործեք աչքի կաթիլներն այնպես, ինչպես հրահանգել է ձեր բժիշկը, նույնիսկ եթե ախտանիշներ չունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024