Ձեր բժիշկը (ակնաբույժ) կգնահատի ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ) և կանցկացնի աչքի համապարփակ քննություն:
Նա կարող է կատարել մի քանի հետազոտություններ, այդ թվում՝
- ներակնային ճնշման չափում, որը նաև կոչվում է տոնոմետրիա
- օպտիկական նյարդի վնասման թեստավորում՝ լայնացված բբերով աչքի քննությամբ և պատկերային հետազոտություններով
- տեսողության կորստի տարածքների ստուգում, որը նաև հայտնի է որպես տեսողադաշտի թեստ
- եղջերաթաղանթի հաստության չափում, որը կոչվում է պախիմետրիա
- դրենաժային անկյունի ստուգում, որը նաև հայտնի է որպես գոնիոսկոպիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024