Գլաուկոմայի ախտանիշները կախված են հիվանդության տեսակից և փուլից:
Բաց անկյուն գլաուկոմա
- Վաղ շրջաններում` ախտանիշների բացակայություն:
- Աստիճանաբար և անցավ կողմնային տեսադաշտի նեղացում (հատկապես քթային կողմից)` ի վերջո հասցնելով մինչև խողովակային ձևի տեսադաշտի: Կողմնային տեսողությունը նաև հայտնի է որպես ծայրամասային տեսողություն:
- Ուշ փուլերում, կենտրոնական տեսողությամբ առարկաները տեսնելու դժվարություն:
Սուր փակ (նեղ) անկյուն գլաուկոմա
- Կարող է առաջանալ աստիճանաբար կամ հանկարծակի (10%)։
- Նույն կողմի սուր կամ անտանելի գլխացավեր։
- Սուր, որոշ դեպքերում՝ հանկարծակի ակնային ցավ:
- Սրտխառնոց կամ փսխում:
- Մշուշոտ և աղավաղված տեսողություն:
- Լույսի աղբյուրի շուրջը՝ լուսապսակներ (օրեոլներ) կամ գունավոր շրջանակներ:
- Աչքի կարմրություն:
Նորմալ ճնշում գլաուկոմա
- Վաղ շրջաններում` ախտանիշների բացակայություն:
- Աստիճանաբար՝ մշուշոտ կամ աղավաղված տեսողություն:
- Ուշ փուլերում՝ կողմնային տեսողության կորուստ:
Գլաուկոման երեխաների մոտ
- Խամրած կամ պղտոր աչք (նորածիններ)
- Հաճախացած թարթում (նորածիններ)
- Արցունքներ՝ առանց լացի (նորածինների մոտ)
- Մշուշոտ տեսողություն:
- Կարճատեսություն, որը ժամանակի ընթացքում վատթարանում է:
- Գլխացավ:
Պիգմենտային գլաուկոմա
- Լույսի աղբյուրի շուրջը՝ լուսապսակներ (օրեոլներ) կամ գունավոր շրջանակներ:
- Աչքն աշխատացնելիս՝ մշուշոտ տեսողություն:
- Կողմնային տեսողության աստիճանական կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե զգում եք ախտանիշներ, որոնք հանկարծակի են ի հայտ գալիս, կարող եք ունենալ սուր փակ անկյունային գլաուկոմա: Ախտանիշները ներառում են ուժեղ գլխացավ և աչքի ուժեղ ցավ: Ձեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ բուժում: Անմիջապես դիմեք անհետաձգելի բուժօգնության կամ զանգահարեք ակնաբույժի (օֆթալմոլոգի) գրասենյակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024