Գրադարան

Խպիպ. կանխարգելում

Խպիպ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Խպիպի կանխարգելման լավագույն ճանապարհը ձեր սննդակարգում յոդի ճիշտ քանակներ ներառելն է։

Բնության մեջ յոդն առկա է ծովի ջրում և մերձափնյա հողում, ինչպես նաև հայտնաբերվում է ոստրեի մեջ (устрица), ջրիմուռներում (որը հաճախ օգտագործվում է սուշի պատրաստելիս) և այլ ծովամթերքներում։ Դուք կարող եք նաև ձեր ամենօրյա սննդում օգտագործել յոդացված աղ կամ յոդացված աղով թխված հաց։

Տարբեր ուղեցույցների համաձայն հղիանալու ցանկություն ունեցող, հղի կամ կրծքով կերակրող կանայք պետք է օրական ստանան շուրջ 150 միկրոգրամ յոդային հավելումներ։

Հիշեք նաև, որ յոդի մեծ քանակները նույնպես կարող են խպիպի պատճառ դառնալ։

Խպիպի կանխարգելման հնարավոր ուղիներից է նաև վահանաձև գեղձի գործունեության պարբերաբար ստուգումները:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2018 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով