Գրադարան
Խպիպ. ախտանիշներ

2 րոպե
Խպիպ ունեցող մարդկանց մեծ մասը պարանոցի հիմքում այտուցից բացի այլ գանգատներ կամ ախտանշաններ չունի:
Բազմաթիվ դեպքերում խպիպն այնքան փոքր է, որ հայտնաբերվում է միայն սովորական բժշկական զննման կամ մեկ այլ հիվանդության կապակցությամբ անցկացված պատկերային հետազոտության ժամանակ:
Այլ գանգատները կամ ախտանիշները կախված են նրանից, թե արդյոք փոխվում է վահանաձև գեղձի գործունեությունը, որքան արագ է մեծանում խպիպը և արդյոք այն խանգարում է շնչառությանը:
Թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
Հիպոթիրեոզի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- հոգնածություն
- ցրտի նկատմամբ գերզգայունություն
- քնկոտություն
- չոր մաշկ
- փորկապություն
- մկանային թուլություն
- հիշողության կամ ուշադրության հետ կապված խնդիրներ:
Գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
Թիրեոտոքսիկոզի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- նիհարում (քաշի կորուստ)
- արագացած սրտազարկ (տախիկարդիա)
- ջերմության նկատմամբ գերզգայունություն
- առատ քրտնարտադրություն
- տրեմոր (դող)
- դյուրագրգռություն և նյարդայնություն
- մկանային թուլություն
- աղիների հաճախացած գործունեություն
- դաշտանային ցիկլի փոփոխություններ
- քնելու հետ կապված դժվարություններ
- բարձր արյան ճնշում
- ախորժակի բարձրացում:
Թիրեոտոքսիկոզով երեխաները նաև կարող են ունենալ հետևյալը՝
- հասակի արագ աճ
- վարքագծային փոփոխություններ
- ոսկրային աճ, որը գերազանցում է երեխայի տարիքային աճին:
Օբստրուկտիվ խպիպ
Խպիպի չափը կամ դիրքը կարող են ճնշել շնչուղին և կոկորդը: Գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝դժվարացած կլում
- ծանրաբեռնվածության հետ կապված դժվարացած շնչառություն
- հազ
- ձայնի խռոտացում
- խռմփոց:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2018 վերանայվել է՝ 09-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: