Գլխուղեղի նյարդային բջիջները միմյանց հետո հաղորդակցվում են՝ այդ բջիջները միմյանց կապող սինապսներով ուղարկելով էլեկտրական և քիմիական ազդանիշներ:
Տոնիկ-կլոնիկ նոպաներն առաջանում են, երբ գլխուղեղի մակերևույթին առաջանում է ոչ նորմալ էլեկտրական ակտիվություն: Բազմաթիվ նյարդային բջիջներ պարպվում են միաժամանակ, սովորականից շատ ավելի արագ: Հաճախ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է հանգեցնում նման փոփոխությունների (իդիոպաթիկցնցումներ):
Իմացե՛ք ավելին էպիլեպսիայի մասին:
Այնուամենայնիվ, տոնիկ-կլոնիկ ցնցումները երբեմն առաջանում են մեկ այլ առողջական խնդրի պատճառով (սիմպտոմատիկ կամ ախտանիշային ցնցումներ), որոնցից առավել կարևորները ներկայացված են ստորև:
Վնասվածք կամ վարակ
- գլխուղեղի տրավմատիկ վնասվածքներ
- վարակներ, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը, կամ նման վարակների պատմություն
- նախկինում թթվածնաքաղցի պատճառով գլխուղեղի վնասում
- ինսուլտ
Բնածին կամ զարգացման գործոններ
- գլխուղեղի արյունատար անոթների ոչ ճիշտ ձևավորում
- ժառանգական (գենետիկ) համախտանիշներ
- գլխուղեղի ուռուցք
Նյութափոխանակության (մետաբոլիկ) խնդիրներ
- գլյուկոզի, նատրիումի, կալցիումի կամ մագնեզիումի խիստ ցածր մակարդակներ
Զրկանքի (հանման) համախտանիշներ
- ալկոհոլի և ապօրինի թմրամիջոցների օգտագործում կամ դրանց օգտագործման կտրուկ դադարեցում
Ռիսկի գործոններ
Տոնիկ-կլոնիկ ցնցումների ռիսկի գործոնները ներառում են՝
- ցնցումային խանգարումների ընտանեկան պատմություն (անամնեզ)
- գլխուղեղի վնասում տրավմայից, ինսուլտից, նախկին վարակից կամ այլ պատճառից
- քնի շեղումներ
- առողջական խնդիրներ, որոնք ազդում են էլեկտրոլիտային (աղային) հավասարակշռության վրա
- ապօրինի թմրամիջոցների օգտագործում
- ալկոհոլի չարաշահում:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024