Որոշակի իրավիճակներում տոնիկ-կլոնիկ կամ գեներալիզացված ցնցում ունենալը կարող է վտանգ ներկայացնել ինչպես ձեզ, այնպես էլ այլ մարդկանց:
Մասնավորապես, դուք կարող եք ռիսկի ենթարկվել հետևյալ դեպքերում:
- Վայր ընկնելը. եթե ցնցման ժամանակ ընկնեք, կարող եք վնասել ձեր գլուխը կամ ստանալ կոտրվածքներ:
- Խեղդվելը. եթե ցնցումը սկսվի լողալիս կամ լոգանք ընդունելիս, կարող եք պատահաբար ջրախեղդ լինել:
- Ավտովթարներ. գիտակցության կամ վերահսկողության կորուստ առաջացնող տոնիկ-կլոնիկ ցնցումը կարող է վտանգավոր լինել, եթե մեքենա եք վարում կամ աշխատում եք սարքավորումներով:
- Հղիության բարդություններ. հղիության ընթացքում ցնցումները վտանգավոր են ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար: Ավելին, որոշ հակացնցումային դեղամիջոցներ մեծացնում են բնածին արատների ռիսկը: Եթե ունեք էպիլեպսիա և նախատեսում եք հղիանալ, խոսեք ձեր բժշկի հետ: Հնարավոր է, որ ձեր հակացնցումային դեղամիջոցները փոփոխության կարիք ունենան: Նման իրավիճակներում ձեր հղիության ողջ ընթացքը պետք է վերահսկվի առավել մանրակրկիտ կերպով:
- Հուզական առողջության հետ կապված խնդիրներ. ցնցումներ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան դեպրեսիա և անհանգստություն: Հուզական առողջության հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել ինքնին տվյալ վիճակով կամ կարող են ի հայտ գալ որպես օգտագործվող դեղամիջոցների կողմնակի ազդեցություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024