Գրադարան

Ալերգիկ ռինիտ. բարդություններ

Ալերգիկ ռինիտ. բարդություններ

Time Read 1 րոպե

Անուշադրության մատնված ալերգիկ ռինիտը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների:

  • Կյանքի որակի նվազում. ալերգիկ ռինիտը կարող է խանգարել ձեր սիրած գործերով զբաղվելուն: Բազմաթիվ մարդիկ ալերգիկ ռինիտի ախտանիշների սրման պատճառով ստիպված են բացակայել դասերից կամ աշխատանքից։
  • Վատ քուն. ալերգիկ ռինիտի ախտանիշները կարող են գիշերները ձեզ արթուն պահել կամ դժվարացնել քնելը: Սա կարող է հանգեցնել հոգնածության և ինքնազգացողոթյան վատաթարացման։
  • Ասթմայի վատթարացում. ալերգիկ ռինիտը կարող է վատթարացնել ասթմայի ախտանիշները, ինչքպիսիք են հազը և շնչելուն ուղեկցող խզզոցները:
  • Սինուսիտ. ալերգիկ ռինիտի պատճառով հարքթային խոռոչների երկարատև փակվածությունը կարող է բարձրացնել սինուսիտների՝ նույն ծոցերի վարակի կամ դրանք ծածկող լորձաթաղանթի բորբոքման ռիսկը։
  • Ականջի վարակներ. երեխաների մոտ ալերգիկ ռինիտը հաճախ դառնում է միջին ականջի վարակման գործոն (միջին օտիտ):

Հոդվածը տեղադրվել է՝ 05-04-2021 վերանայվել է՝ 02-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով