Գրադարան

Ալերգիկ ռինիտ (հարբուխ)

Ալերգիկ ռինիտ (հարբուխ)

Time Read 1 րոպե

Ալերգիկ ռինիտը որը նաև կոչվում է խոտային կամ հարդային տենդ, առաջացնում է մրսածությանը նմանվող ախտանիշներ։

Դրանք կարող են ներառել քթահոսությունը (հոսող քիթ), աչքերի քորը, քթի փակվածությունը, փռշտոցը և հարքթային ծոցերում (սինուսներում) ճնշումը: Բայց, ի տարբերություն մրսածության, ալերգիկ ռինիտի պատճառը վիրուսը չէ: Այն առաջանում է դրսի կամ ներսի անվնաս նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի պատճառով, որոնք օրգանիզմը ճանաչում է որպես վնասակար (ալերգեն):

Ալերգիկ ռինիտի ախտանիշներ առաջացնող տարածված ալերգեններից են ծաղկափոշին և փոշու տիզերը: Կատուների, շների և մորթի կամ փետուր ունեցող կենդանիների թափված մաշկի մանր մասնիկները (թեփ) նույնպես կարող են ալերգեն լինել:

Անհարմարավետություն պատճառելուց բացի, ալերգիկ ռինիտը կարող է ազդել ձեր աշխատանքային կամ դպրոցական գործերի վրա, և, ընդհանուր առմամբ, խանգարել ձեր կյանքը: Բայց պետք չէ համակերպվել տհաճ կամ նյարդայնացնող ախտանիշների հետ: Դուք կարող եք սովորել խուսափել ալերգիա հրահրող գործոններից և գտնել ճիշտ բուժում:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով