Գրադարան
Ալերգիկ ռինիտ. ախտորոշում

1 րոպե
Ալերգիկ ռինինտն ախտորոշելու համար ձեր բժիշկը սովորաբար կատարում է բուժզննում և զրուցում է ձեր առողջության, ախտանիշների և հնարավոր հրահրող գործոնների՝ տրիգերների մասին:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այս թեստերից մեկը կամ երկուսը:
- Ներմաշկային թեստ. այս դեպքում փոքր քանակությամբ նյութերը, որոնք կարող են ալերգիա առաջացնել, ներարկվում են ձեր ձեռքի կամ մեջքի վերին մասի մաշկի մեջ: Որպես այլընտրանք, ձեր մաշկը քերծվում է ստերիլ ասեղով և նույն շրջանում կաթեցվում է ալերգեն պարունակող լուծույթ (կոչվում է քերծվածքային թեստ): Այնուհետև ձեզ հսկում են ալերգիկ ռեակցիայի համար: Եթե ունեք ալերգիա, այդ ալերգենի տեղում առաջանում է բարձրացած բշտիկ (եղնջացան): Սա սովորաբար տևում է մոտ 15-ից 20 րոպե: Տարբեր ալերգենների կամ դրանց խմբերի հայտնաբերման համար կիրառում են տարբեր փորձեր: Որոշ դեպքերում կարող է առաջարկվել միաժամանակ մի քանի ալերգենների հայտնաբերման թեստ: Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ:
- Ալերգիայի նկատմամբ արյան թեստ. այս դեպքում ձեր արյան նմուշն ուղարկվում է լաբորատորիա՝ ստուգելու կոնկրետ ալերգենի նկատմամբ ձեր իմունային համակարգի արձագանքը: Այս թեստը չափում է ձեր արյան մեջ ալերգիա առաջացնող հակամարմինների քանակը, որոնք հայտնի են որպես իմունոգլոբուլին E (IgE) հակամարմիններ: Արյան թեստի ախտորոշիչ նշանակությունը կորչում է, եթե ստանում եք որևէ հակաալերգիկ դեղամիջոց (օրինակ՝ հակահիստամինային հաբեր կամ օշարակ) կամ ունեք որևէ մաշկային ալերգիկ հիվանդություն (օրինակ՝ ատոպիկ դերմատիտ կամ էկզեմա)։
Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2018 վերանայվել է՝ 02-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: