Սրտային հիվանդությունը կարող է բարդանալ մի շարք վիճակներով:
- Սրտային անբավարարություն. սա սրտային հիվանդության ամենատարածված բարդությունն է: Սրտային անբավարարությունը զարգանում է, երբ սիրտը չի կարողանում արտամղել օրգանիզմի պահանջներին համապատասխանող բավարար արյուն:
- Սրտամկանի ինֆարկտ. սրտամկանի ինֆարկտը զարգանում է, երբ սիրտը սնուցող արյունատար անոթը խցանվում է արյան մակարդուկով:
- Ինսուլտ. սրտային հիվանդության բերող ռիսկի գործոնները նաև կարող են առաջացնել իշեմիկ ինսուլտ: Ինսուլտի այս տեսակն առաջանում է, երբ գլխուղեղի զարկերակները նեղանում կամ խցանվում են: Ինսուլտն անհետաձգելի բուժում պահանջող վիճակ է, քանի որ ուղեղի հյուսվածքները սկսում են մեռուկանալ արյան հոսքի դադարեցումից հետո արդեն իսկ րոպեներ անց:
- Անևրիզմա. անևրիզման զարկերակի պատի պարկաձև լայնացումն է: Երբ անևրիզման պատռվում է, կարող է սկսվել կյանքին սպառնացող ներքին արյունահոսություն:
- Ծայրամասային զարկերակների հիվանդություն. այս դեպքում ձեռքերը և ոտքերը (սովորաբար՝ ոտքերը) չեն ստանում բավարար արյուն: Սա առաջացնում է գանգատներ, որոնցից առավել ակնհայտը քայլելիս ոտքի ցավն է (ընդմիջվող կաղություն): Աթերոսկլերոզը կարող է հանգեցնել ծայրամասային զարկերակների հիվանդության:
- Սրտի հանկարծակի կանգ. սրտի հանկարծակի կանգը սրտի գործունեության, շնչառության և գիտակցության հանկարծակի կորուստն է: Այն սովորաբար առաջանում է սրտի էլեկտրական համակարգի խնդրի պատճառով: Սրտի հանկարծակի կանգը անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է, որի բացակայությունը բերում է սրտային հանկարծամահության:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-01-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024