Բժիշկը կզննի ձեզ և հարցեր կտա ձեր անձնական և ընտանեկան հիվանդության պատմությունից:
Սրտային հիվանդություն ախտորոշելիս օգտագործվում են բազմաթիվ տարբեր թեստեր: Արյան թեստերից և կրծքավանդակի ռենտգենից բացի բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). ԷՍԳ-ն արագ իրականացվող և անցավ հետազոտություն է, որը գրանցում է սրտի էլեկտրական ազդանիշները: Այն կարող է հայտնաբերել խիստ արագ կամ խիստ դանդաղ սրտազարկը:
- Հոլտեր մոնիթորինգ. սա փոքր շարժական ԷՍԳ սարք է, որը մեկ օր կամ ավելի երկար` առօրյա գործերի ընթացքում գրանցում է սրտի էլեկտրական ակտիվությունը: Թեստը կարող է հայտնաբերել սովորական ԷՍԳ-ով չգտնված անկանոն սրտազարկերը:
- Էխոսրտագրություն (սրտի էխո). սա ոչ ինվազիվ հետազոտություն է, որն օգտագործում է գերձայնային ալիքներ՝ պատկերելու ռեալ ժամանակի մեջ աշխատող սրտի պատկերները: Էխոսրտագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է արյունը տեղաշարժվում սրտի խոռոչներով և ինչպես են սրտի փականները գործում: Այն կարող է օգնել հայտնաբերելու փականների նեղացումը կամ ոչ լիարժեք փակումը:
- Վարժանքի կամ սթրես թեստ. այս թեստը թույլ է տալիս գնահատել ծանրաբեռնված աշխատող սրտի գործունեությունը:
- Սրտի կաթետերիզացիա. սա սրտի զարկերակների խցանումը հայտնաբերող հետազոտություն է: Սրտի կաթետերիզացիան կամ կորոնար անգիոգրաֆիան կոնտրաստային նյութի օգտագործմամբ ռենտգենյան հետազոտություն է: Կոնտրաստային նյութը պսակային զարկերակների մեջ ներմուծվում է աճուկից մինչև սիրտ ներդրված բարակ ճկուն խողովակի՝ կաթետերի միջոցով:
- Սրտի ԿՏ. սրտի հակամարգչային տոմոգրաֆիան նույնպես ռենտգեն հետազոտության տեսակ է, որը թույլ է տալիս ստանալ սրտի և կրծքավանդակի խոռոչի մյուս օրգանների մանրակրկիտ պատկերները:
- Սրտի ՄՌՏ. ի տարբերություն նախորդի, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան օգտագործում է մագնիսական դաշտեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-01-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024