Գրադարան

Սրտային հիվանդություն. բուժում

Սրտային հիվանդություն. բուժում

Time Read 1 րոպե

Սրտային հիվանդության բուժումը կախված է պատճառից և սրտի վնասման տեսակից:

Առողջ ապրելակերպի սովորույթները, օրինակ՝ ճարպերից աղքատ, քիչ աղ պարունակող սննդակարգը, կանոնավոր վարժանքները, բավարար քունը և չծխելը բուժման կարևոր օղակներից են:

Դեղորայքային բուժում

Եթե ապրելակերպի փոփոխություններն ինքնին արդյունավետ չեն, բժիշկը կարող է նշանակել սրտային հիվանդության ախտանիշները մեղմացնող և բարդությունները կանխարգելող դեղեր: Նշանակվող դեղամիջոցի տեսակը կախված է սրտային հիվանդության տեսակից:

Վիրահատություն կամ այլ միջամտություններ

Սրտային հիվանդությամբ որոշ մարդկանց բժիշկը կարող է խորհուրդ տալ որևէ միջամտություն կամ վիրահատություն: Դրանց տեսակը կախված են սրտային հիվանդության տեսակից և սրտի վնասման չափից:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-01-2023 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով