Գրադարան
Հելիկոբակտեր պիլորի վարակ. բարդություններ

1 րոպե
Հելիկոբակտերի պիլորի (H. pylori) վարակը կապված է որոշ բարդությունների առաջացման հետ:
- Խոցեր. H. pylori բակտերիան կարող է վնասել ստամոքսի և բարակ աղու պաշտպանական լորձաթաղանթը, որի պատճառով ստամոքսի թթուն առաջացնում է փոքր բաց վերք՝ խոց: H. pylori-ով վարակված մարդկանց շուրջ 10%-ի մոտ զարգանում է պեպտիկ խոց:
- Ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում. H. pylori վարակը կարող է գրգռել ստամոքսը և առաջացնել բորբոքում և այտուց (գաստրիտ):
- Ստամոքսի քաղցկեղ. H. pylori վարակը հանդիսանում է ստամոքսի քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հզոր ռիսկի գործոն:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: