Գրադարան
Հելիկոբակտեր պիլորի վարակ. կանխարգելում

1 րոպե
Աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ H. pylori վարակը և դրա բարդությունները տարածված են, բժիշկները երբեմն առողջ մարդկանց առաջարկում են H. pylori-ի հայտնաբերման թեստ:
Արդյոք կա օգուտ H. pylori վարակի թեստից, երբ դուք չունեք վարակի նշաններ կամ ախտանիշներ, փորձագետների շրջանում վիճելի հարց է:
Եթե մտահոգված եք H. pylori վարակով կամ կարծում եք, որ ունեք ստամոքսի քաղցկեղի բարձր ռիսկ, խոսեք ձեր բժշկի հետ: Միասին դուք կարող եք որոշել, թե արդյոք կարող եք օգուտ քաղել H. pylori թեստից:
Դուք կարող եք նաև նվազեցնել H. pylori-ով (նաև՝ այլ միկրոբներով) վարակվելու ռիսկը պարզ քայլերով, օրինակ՝
- զուգարանից օգտվելուց առաջ և հետո, խոհանոցային գործերից, այդ թվում՝ կերակուր պատրաստելուց առաջ և հետո լավ լվացեք ձեր ձեռքերը
- խուսափեք չլվացած սննդամթերքներ ուտելուց և ոչ մաքուր ջուր խմելուց
- խուսափեք ոչ բավարար եփված կերակուրներից (օրինակ, երբ ճանապարհորդում եք)
- խուսափեք այն մթերքներից, որոնք ձեզ հյուրասիրում են ոչ լվացած ձեռքերով։
Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2021 վերանայվել է՝ 07-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: