Գրադարան
Հելիկոբակտեր պիլորի վարակ. ախտանիշներ

1 րոպե
Հելիկոբակտեր պիլորի (H. pylori) վարակ ունեցող մարդկանց մեծ մասը երբեք որևէ գանգատ կամ ախտանիշ չի նշում:
Դեռևս պարզ չէ, թե ինչու բազմաթիվ մարդիկ գանգատներ չեն ունենում, թեև որոշ մարդիկ կարող են ծնվել H. pylori–ի վնասաբեր ազդեցությունների նկատմամբ ավելի դիմադրողունակ:
Երբ H. pylori վարակի դեպքում ի հայտ են գալիս գանգատներ, դրանք սովորաբար կապված են լինում գաստրիտի կամ պեպտիկ խոցի հետ և կարող են ներառել՝
- ստամոքսի (որովայնի) ցավ կամ այրոցի զգացում
- ստամոքսի շրջանի ցավ, որը կարող է ուժգնանալ, երբ ստամոքսը դատարկ է
- սրտխառնոց
- ախորժակի կորուստ
- հաճախակի գղտոցներ
- որովայնի փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ)
- ոչ միտումնավոր քաշի կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք գաստրիտի կամ պեպտիկ խոցի հետ կապված գանգատներ:
Դիմեք անհապաղ բուժօգնության, եթե ունեք՝
- սուր կամ մշտական ստամոքսի (որովայնային) ցավեր, որոնք կարող են ձեզ արթնացնել գիշերային քնից
- արյունոտ կամ սև ձութանման կղանք
- արյունոտ կամ սև՝ սուրճի նստվածքին նմանվող փսխումներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2021 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: