Գրադարան
Հելիկոբակտեր պիլորի (H. pylori) վարակ

1 րոպե
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori, H. pylori) վարակը առաջանում է, երբ H. pylori բակտերիաները վարակում են ձեր ստամոքսը։
Helicobacter pylori (H. pylori) վարակը տեղի է ունենում, երբ H. pylori բակտերիաները վարակում են ձեր ստամոքսը: Սա սովորաբար տեղի է ունենում մանկության տարիներին։ Ստամոքսի խոցի (պեպտիկ խոց) տարածված պատճառ հանդիսացող H. pylori վարակը կարող է առկա լինել աշխարհի բնակչության ավելի քան կեսի մոտ:
Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ ունի H. pylori վարակ, քանի որ երբեք այդ պատճառով ինքնազգացողության վատացում չի նշում: Եթե ձեզ մոտ զարգանում են պեպտիկ խոցի գանգատներ և ախտանիշներ, ձեր բժիշկը հավանաբար կառաջարկի H. pylori վարակի հայտնաբերման թեստ: Պեպտիկ խոցը ստամոքսի (ստամոքսի խոց) կամ բարակ աղու սկզբնամասի (12-մատնյա աղու խոց) լորձաթաղանթի դեֆեկտն է՝ չփակվող վերքը:
H. pylori վարակը բուժվում է հակաբիոտիկներով։
Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: