H. pylori վարակը սովորաբար բուժվում է նվազագույնը երկու տարբեր հակաբիոտիկների միաժամանակյա օգտագործմամբ:
Սա օգնում է որևէ մեկ հակաբիոտիկի նկատմամբ բակտերիայի կայունության զարգացման կանխարգելմանը:
Բուժումը նաև կարող է ներառել ստամոքսի լորձաթաղանթի լավացմանը նպաստող դեղամիջոցներ:
- Պրոտոնային պոմպի արգելակիչներ (ինհիբիտորներ). այս դեղամիջոցները դադարեցնում են ստամոքսում թթվի արտադրությունը: Որոշ օրինակներից են՝ Օմեպրազոլ (Պրիլոզեկ), Էզոմեպրազոլ (Նեքսիում), Լանսոպրազոլ (Պրեվացիդ) և Պանտորպրազոլ (Պրոտոնիքս):
- Բիսմութի սուբսալիցիլատ. ավելի հայտնի է այս դեղամիջոցի բրենդային անվանումը՝ Պեպտո-Բիսմոլ: Բիսմութը ծածկում է խոցը և պաշտպանում այն ստամոքսի թթվից:
- Հիստամինային (H2) ընկալիչների պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները պաշարում են հիստամին կոչվող նյութը, որը խթանում է ստամոքսաթթվի արտադրությունը: Օրինակներից է Ցիմետիդինը (Տագամետ HB): H2 պաշարիչները նշանակվում են միայն այն դեպքում, երբ պրոտոնային պոմպի արգելակիչները հակացուցված են:
Բժիշկը նաև կարող է առաջարկել, որ բուժումն ավարտելուց առնվազն 4 շաբաթ հետո անցնեք H. pylori-ի թեստ: Եթե թեստի արդյունքով պարզվում է, որ բուժումը չի վերացրել վարակը, ձեզ կարող է նշանակվել լրացուցիչ բուժում՝ այլ զուգակցված հակաբիոտիկներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2021
Վերջին վերանայում՝ 30-05-2024