Գրադարան
Հեմոֆիլիա. ինքնօգնություն

1 րոպե
Առատ արյունահոսությունից խուսափելուն և հոդերը պաշտպանելուն կարող են օգնել հետևյալ միջոցները:
- Պարբերաբար վարժանքներ արեք. այնպիսի զբաղմունքները, ինչպիսիք են լողը, հեծանիվ վարելը և քայլելը, կարող են ամրապնդել ձեր մկանները՝ միաժամանակ պաշտպանելովով հոդերը: Կոնտակտային սպորտաձևերը, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը կամ ըմբշամարտը, անվտանգ չեն հեմոֆիլիա ունեցող մարդկանց համար:
- Խուսափեք որոշակի ցավազրկող դեղամիջոցներից. դեղամիջոցները, որոնք կարող են վատթարացնել արյունահոսությունը, ներառում են Ասպիրինը և Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն): Փոխարենը, օգտագործեք Ացետամինոֆեն (Պարացետամլ, Թայլենոլ և այլն), որն ավելի անվտանգ այլընտրանք է մեղմ ցավազրկման համար:
- Խուսափեք արյունը նոսրացնող դեղամիջոցներից. արյան մակարդումը կանխող դեղամիջոցները ներառում են Հեպարին, Վարֆարին (Յանտովեն), Կլոպիդոգրել (Պլավիքս), Պրասուգրել (Էֆֆիենտ), Տիկագրելոր (Բրիլիանտա), Ռիվարոքիսբան (Քսարելտո), Ապիքսաբեն (Էլիքվիս), Էդոքսաբան (Սավայսա) և Դաբիգատրան (Պրադաքսա):
- Հետևեք ատամների պատշաճ հիգիենային. Նպատակը ատամների և լնդային հիվանդությունների կանխարգելումն է, որոնք կարող են հանգեցնել առատ արյունահոսության:
- Ստացեք պատվաստումները. հեմոֆիլիա ունեցող մարդիկ պետք է ստանան առաջարկվող պատվաստումները համապատասխան տարիքում, ինչպես նաև հեպատիտ A և B-ի դեմ պատվաստումները: Ամենաբարակ ասեղի օգտագործումը և պատվաստման տեղում ճնշումը կամ սառույցը 3-5 րոպե պահելը կարող է նվազեցնել արյունահոսության վտանգը:
- Պաշտպանեք ձեր երեխային վնասվածքներից, որոնք կարող են արյունահոսություն առաջացնել: ծնկադիրները, արմունկների բարձիկները, սաղավարտները և անվտանգության գոտիները՝ բոլորն օգնում են կանխել վնասվածքներն ընկնելու և այլ պատահարների հետևանքով: Ձեր տան համար ընտրեք այնպիսի կահույք, որը չունի սուր անկյուններ:
Հոդվածը տեղադրվել է՝ 04-04-2023 վերանայվել է՝ 04-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: