Գրադարան
Հեպատիտ A. բարդություններ

1 րոպե
Ի տարբերություն վիրուսային հեպատիտների այլ տեսակների, հեպատիտ A-ն չի առաջացնում լյարդի երկարաժամկետ վնասում և չի կարող քրոնիկանալ:
Խիստ հազվադեպ, հեպատիտ A-ն կարող է առաջացնել լյարդի գործունեության կտրուկ անկում, հատկապես մեծ տարիքով չափահասների և քրոնիկ լյարդային հիվանդություններով անձանց շրջանում: Սուր լյարդային անբավարարությունը պահանջում է հիվանդանոցային հսկողություն և բուժում, որոշ դեպքերում՝ նաև լյարդի փոխպատվաստում:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2021 վերանայվել է՝ 02-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: