Գրադարան

Հեպատիտ А. բուժում

Հեպատիտ А. բուժում

Time Read 1 րոպե

Հեպատիտ A-ի համար հատուկ բուժում գոյություն չունի:

Ձեր օրգանիզմն ինքնուրույն կմաքրի հեպատիտ A վիրուսը: Հեպատիտ A-ի շատ դեպքերում լյարդը ապաքինվում է վեց ամսվա ընթացքում՝ առանց տևական վնասների:

Հեպատիտ A-ի բուժումը սովորաբար կենտրոնանում է ախտանշանները հարմարավետ պահելու և վերահսկելու վրա: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հետևյալը:

  • Հանգիստ. հեպատիտ A-ով բազմաթիվ մարդիկ զգում են հոգնածություն, վատ ինքնազգացողություն և աշխատունակության անկում: Հանգիստ պայմանները նաև թույլ կտա, որ մեղմանան սրտխառնոցը կամ որովայնի ցավերը։
  • Ստացեք բավարար սնունդ և հեղուկներ. կերեք հավասարակշռված առողջ դիետա: Սրտխառնոցը կարող է դժվարացնել ուտելը: Փորձեք ամբողջ օրվա ընթացքում ուտել խորտիկներ, այլ ոչ թե մեծ ճաշեր: Բավականաչափ կալորիա ստանալու համար ավելի շատ կալորիականությամբ մթերք կերեք: Օրինակ՝ խմեք մրգային հյութ կամ կաթ, այլ ոչ թե ջուր: Շատ հեղուկներ խմելը կարևոր է ջրազրկումը կանխելու համար, հատկապես, եթե ունեք փսխում կամ փորլուծություն:
  • Խուսափեք ալկոհոլից և դեղամիջոցներ օգտագործեք խիստ զգուշությամբ. բորբոքված լյարդն ավելի դժվարությամբ է նյութափոխանակում ալկոհոլն ու դեղամիջոցները: Ուստի, հեպատիտ ունենալիս ընդհանրապես խուսափեք ալկոհոլից, որը կարող է խորացնել լյարդի վնասումը: Ընդ որում, խուսափեք ալկոհոլից այնքան ժամանակ, քանի դեռ ձեր հիվանդությունը չի նահանջել և դրանից հետո՝ քանի դեռ ձեր բժիշկը թույլ չի տվել։ Առանց բժշկի իմացության մի ընդունեք որևէ դեղամիջոց, այդ թվում՝ առանց դեղատոմսի վաճառվող:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2021 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով