Սովորաբար հեպատիտ А-ի գանգատներն ու նշաններն ի հայտ են գալիս վարակվելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում (ավելի հաճախ՝ 30-րդ օրվա մոտակայքում)։
Սակայն որոշ մարդկանց, հատկապես մանկահասակ երեխաների մոտ հեպատիտ А-ն կարող է ընթանալ առանց որևէ գանգատի։
Հեպատիտ А-ի ախտանիշներից են՝
- անսովոր թուլություն և հոգնածություն
- հանկարծակի սրտխառնոց և փսխում
- որովայնային ցավ, ծանրության զգացում կամ դիսկոմֆորտ, հատկապես աջ թուլակողի շրջանում (աջ կողմից ստորին կողերից ներքև, որտեղ գտնվում է լյարդը)
- կղանքի գունազրկում կամ կավե գույն
- ախորժակի բացակայություն
- թեթև աստիճանի ջերմաստիճանի բարձրացում
- մեզի մգացում
- հոդացավեր
- դեղնուկ, որը կարող է ընդգրկել մաշկը և աչքերը
- ուժեղ քոր:
Այս ախտանիշները կարող են լինել համեմատաբար թեթև և մի քանի շաբաթվա ընթացքում անհետանալ: Այնուամենայնիվ, երբեմն հեպատիտ A-ի վարակն առաջացնում է ծանր հիվանդություն, որը շարունակվում է մի քանի ամիս:
Ե՞րբ դիմել բժշկին
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք հեպատիտ A-ին բնորոշ գանգատներ և ախտանիշներ:
Հավանական վարակվելուց հետո երկու շաբաթվա ընթացքւմ հեպատիտ A-ի դեմ պատվաստումը կամ իմունոգլոբուլինի (հակամարմնի) ներարկում ստանալը կարող է օգնել վարակից պաշտպանվելուն:
Քննարկեք բժշկի հետ հեպատիտ A-ի պատվաստման հարցը, եթե՝
- վերջերս ճանապարհորդել եք անբավարար հիգիենիկ պայմաններ ունեցող երկիր կամ տարածաշրջան
- տեղեկացել եք որևէ սննդի կետում կամ ռեստորանում հեպատիտ A-ի բռնկման մասին, որտեղից օգտվել եք
- ձեզ հետ բնակվող մեկնումեկի մոտ ախտորոշվել է հեպատիտ A
- վերջերս սեռական կապ եք ունեցել հեպատիտ A-ով վարակված անձի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024