Առողջական խնդիրներ

Հեպատիտ А

Հեպատիտ А

Time Read 1 րոպե

Հեպատիտ A-ն խիստ վարակիչ լյարդային վարակ է, որը հարուցվում է հեպատիտ A վիրուսով։

Հեպատիտ A վիրուսը հեպատիտի վիրուսների մի քանի տեսակներից մեկն է, որոնք առաջացնում են լյարդի բորբոքում (հեպատիտ) և ազդում այս գեղձի գործունեության վրա:

Հեպատիտ A վիրուսով վարակումը հաճախ տեղի է ունենում ախտոտված սննդամթերքներով և ջրով կամ անմիջականորեն վարակված մարդուց և առարկաներից (օրինակ՝ վարակված սպասքից): Հեպատիտ A-ն ավելի հաճախ է հանդիպում մաքուր ջրից աղքատ երկրներում կամ տեղանքներում կամ այնպիսի միջավայրերում, որտեղ զուգարանից օգտվեուց հետո ձեռքերը լվանալը և անձնական հիգիենայի մյուս կանոնները սոցիալական նորմ չեն դարձել։

Հիվանդությունը կարող է տևել միայն մի քանի շաբաթ և ընթանալ թեթև կամ անախտանիշ, սակայն ծանր դեպքերում կարող է ձգձգվել մինչև 6 ամիս։ Ի տարբերություն հեպատիտի մյուս տեսակներին, հեպատիտ A-ն սովորաբար երկարաժամկետ առողջական խնդիրներ չի առաջացնում։

Արյան թեստը կարող է հաստատել հեպատիտ A վիրուսի առկայությունը։

Հեպատիտ A-ի թեթև դեպքերը բուժում չեն պահանջում: Վարակված մարդկանց մեծ մասը առանց լյարդի կայուն ախտահարման լիարժեքորեն լավանում է:

Պատշաճ հիգիենան, այդ թվում՝ հաճախակի ձեռքերը լվանալը հեպատիտ A-ից պաշտպանվելու լավագույն ուղիներից մեկն է: Ռիսկի խմբի մարդկանց համար մատչելի է նաև պատվաստումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2018 վերանայվել է՝ 26-12-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով