Հեպատիտ А-ի դեմ պատվաստումը կարող է կանխարգելել վիրուսային վարակը:
Պատվաստում
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հեպատիտ A-ի դեմ պատվաստումը խորհուրդ է տալիս հետևյալ խմբերին՝
- 1 տարեկան կամ ավելի մեծ տարիքի երեխաներ, ովքեր երբևէ հեպատիտ A-ի դեմ չեն պատվաստվել
- անօթևան մինչև 1 տարեկան կամ ավելի մեծ տարիքի ցանկացած անձ
- միջազգային ճանապարհորդություններին մասնակցող 6-11 ամսական նորածիններ
- հեպատիտ A-ի տարածված երկրներից որդեգրված անձանց խնամակալներ և ընտանիքի անդամներ
- հեպատիտ A ունեցող այլ մարդկանց հետ անմիջական շփման մեջ գտնվող անձինք
- լաբորատոր աշխատակիցներ, ովքեր կարող են շփվել հեպատիտ A վիրուսի հետ
- տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ
- հեպատիտ A-ի բարձր տարածվածությամբ տեղանքներում աշխատող կամ ճանապարհորդող անձինք, որտեղ
- որևէ տեսակի ապօրինի թմրամիջոց (ոչ միայն ներարկային) օգտագործող անձինք
- արյան մակարդման գործոնի խանգարումներ ունեցող անձինք
- քրոնիկ լյարդային հիվանդություն ունեցող անձինք (այդ թվում՝ հեպատիտ B-ով կամ հեպատիտ C-ով պատճառված)
- յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է պաշտպանվել հեպատիտ A-ից (իմունիտետ):
Եթե անհանգստացած եք, որ ունեք հեպատիտ A-ով վարակվելու բարձր ռիսկ, զրուցեք պատվաստման վերաբերյալ ձեր ընտանեկան բժշկի հետ:
Ճանապարհորդելիս հետևեք անվտանգության կանոններին
Բժիշկը կարող է առաջարկել, որ ճանապարհորդություն կատարելուց առաջ պատվաստվեք, հատկապես, եթե պատրաստվում եք այցելել հիգիենայի առումով ոչ անվտանգ երկրներ։ Նման երկրներ այցելելիս առավել մանրակրկիտ հետևեք ձեր անձնական հիգիենային։
Եթե ճանապարհորդում եք որևէ երկիր կամ տարածաշրջան, որտեղ հեպատիտ A-ն տարածված է կամ հաճախակի տեղի են գտնում վարակի բռնկումներ, հետևեք այս քայլերին՝
- ինքներդ կեղևեք և լվացեք բոլոր թարմ մրգերն ու բանջարեղենները
- մի՛ օգտագործեք հում կամ կիսահում և կիսաեփ մսեղեն կամ ձկնեղեն
- խմեք միայն շշալցված մաքուր ջուր
- ատամները մաքրելիս նույնպես օգտագործեք միայն շշալցված մաքուր ջուր
- խուսափեք անհայտ ծագման կամ մաքրության ըմպելիքներից (սառույցով կամ առանց դրա)
- եթե շշալցված ջուր մատչելի չէ, օգտագործեք միայն եռացրած-հովացված ծորակի ջուր:
Պատշաճ անձնական հիգիենա
Հաճախակի և մանրակրկիտ լվացեք ձեռքերը, հատկապես զուգարանից օգտվելուց, տակդիր փոխելուց հետո և խոհանոցային գործերից և սնվելուց առաջ և հետո:
Հիշեք, որ վիրուսը կարող է ապրել ձեռքերի վրա մի քանի ժամ, իսկ սենյակային ջերմաստիճանում թողված մթերքների վրա՝ շատ ավելի երկար։ Վիրուսը նաև կայուն է տաքացման և սառեցման նկատմամբ։
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024