Հեպատիտ C. բարդություններ
17-05-2021
1 րոպե

Երկար տարիներ շարունակվող հեպատիտ C վարակը կարող է դառնալ լուրջ առողջական խնդիրների և ծանր բարդությունների պատճառ:
- Լյարդի սպիացում (ցիռոզ). տասնամյակների ընթացքում հեպատիտ C վարակը կարող է առաջացնել լյարդի ցիռոզ: Սպիական փոփոխությունը դժվարացնում է լյարդի գործունեությունը:
- Լյարդի քաղցկեղ. հեպատիտ C վարակով սակավաթիվ մարդկանց մոտ կարող է զարգանալ լյարդի քաղցկեղ:
- Լյարդային անբավարարություն. հարաճուն զարգացող լյարդի ցիռոզը կարող է ավարտվել լյարդի գործունեության կտրուկ թուլացմամբ կամ դադարեցմամբ, որը կոչվում է լյարդային անբավարարություն և հաճախ ավարտում մահով:
Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2021