Քրոնիկ հեպատիտ C-ն սովորաբար երկար տարիներ ընթանում է որպես «համր» վարակ, քանի դեռ վիրուսը լյարդը չի վնասել այնքան, որ առաջացնի լյարդային հիվանդության գանգատներ և նշաններ:
Գանգատներն և ախտանիշները ներառում են՝
- հեշտ արյունահոսում
- հեշտ կապտուկներ
- հոգնածություն
- վատ ախորժակ
- աչքերի և մաշկի դեղին երանգավորում (դեղնուկ)
- մուգ գույնի մեզի
- մաշկի քոր
- հեղուկի կուտակում որովայնում (ասցիտ)
- ոտքերի այտուցվածություն
- քաշի կորուստ
- շփոթվածություն, քնկոտություն և աղավաղված խոսք (լյարդային էնցեֆալոպաթիա)
- մաշկի վրա սարդանման արյունատար անոթներ (անոթային աստղիկներ)։
Հեպատիտ C-ի քրոնիկական վարակը սկսվում է սուր փուլից: Սուր հեպատիտ C-ն սովորաբար չի ախտորոշվում, քանի որ այն հազվադեպ է առաջացնում ախտանիշներ: Երբ առկա են գանգատներ և ախտանիշներ, դրանք կարող են ներառել դեղնուկ՝ հոգնածության, սրտխառնոցի, ջերմության և մկանային ցավերի հետ միասին: Սուր ախտանշանները հայտնվում են վիրուսի ազդեցությունից մեկից երեք ամիս հետո և տևում երկու շաբաթից երեք ամիս:
Հեպատիտ C-ի սուր վարակը միշտ չէ, որ դառնում է քրոնիկ: Որոշ մարդկանց օրգանիզմը մաքրվում է հեպատիտ C վիրուսից (HCV) սուր փուլից հետո, որը հայտնի է որպես վիրուսի ինքնաբուխ մաքրում: Սուր հեպատիտ C ախտորոշված մարդկանց ուսումնասիրությունների ժամանակ վիրուսի ինքնաբուխ մաքրման ցուցանիշները տատանվել են 15%-ից մինչև 25%: Սուր հեպատիտ C-ն նաև լավ է արձագանքում հակավիրուսային բուժմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024