Գրադարան

Հեպատիտ C. ինքնօգնություն

Հեպատիտ C. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Եթե ձեզ ախտորոշել են հեպատիտ C, ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, խորհուրդ կտա ապրելակերպի որոշ փոփոխություններ:

Այս միջոցները կօգնեն ձեզ ավելի երկար պահպանել առողջությունը և նաև պաշտպանել ուրիշների առողջությունը:

  • Դադարեցրեք ալկոհոլ խմել. ալկոհոլը արագացնում է լյարդային հիվանդության զարգացումը։
  • Խուսափեք դեղամիջոցներից, որոնք կարող են լյարդի վնաս պատճառել. վերանայեք ձեր դեղերը ձեր բժշկի հետ, ներառյալ՝ դեղատոմս չպահանջող դեղերը, որոնք դուք ընդունում եք, ինչպես նաև բուսական պատրաստուկներն ու սննդային հավելումները: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ խուսափել որոշ դեղամիջոցներից:
  • Օգնեք կանխել ուրիշների շփումը ձեր արյան հետ. ծածկեք ձեր վերքերը և մի՛ օգտագործեք ընդհանուր ածելիներ կամ ատամի խոզանակներ: Մի՛ նվիրաբերեք արյուն, մարմնի օրգաններ կամ սերմնահեղուկ, և բժիշկներին տեղեկացրեք, որ ունեք վիրուս: Նաև պատմեք ձեր զուգընկերոջը ձեր վարակի մասին նախքան սեռական հարաբերություն ունենալը և սեռական հարաբերության ժամանակ միշտ օգտագործեք պահպանակներ:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2021 վերանայվել է՝ 14-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով