Պաշտպանեք ձեզ հեպատիտ C-ի վարակից՝ հետևելով հետևյալ նախազգուշական միջոցներին:
- Դադարեցրեք ապօրինի թմրամիջոցների օգտագործումը, հատկապես, եթե դրանք ներարկվում եք. եթե դուք օգտագործում եք ապօրինի թմրամիջոցներ, օգնություն խնդրեք և և ստացեք համապատասխան բուժում: Հակառակ դեպքում օգտագործեք միայն ստերիլ ասեղներ, ներարկիչներ և ներարկման պարագաներ և խուսափեք անհայտ ծագման և բաղադրության թմրամիջոցներից:
- Զգույշ եղեք մարմնի պիրսինգի և դաջվածքների (տատուի) հարցում. եթե դուք ընտրում եք պիրսինգ կամ դաջվածք անել, փնտրեք հեղինակավոր կենտրոն: Նախապես հարցեր տվեք, թե ինչպես է սարքավորումը մաքրվում: Համոզվեք, որ աշխատակիցները օգտագործում են ստերիլ ասեղներ: Եթե աշխատակիցները չեն պատասխանում ձեր հարցերին, փնտրեք այլ կենտրոն կամ խանութ:
- Հետևեք անվտանգ սեռական կյանքի կանոններին. պաշտպանված սեռական հարաբերությունները (պահպանակի օգտագործում) կարող են օգնել հեպատիտ C վիրուսի տարածման կանխարգելմանը։ Խուսափեք բազմաթիվ կամ անհայտ առողջական վիճակով զուգընկերների հետ անպաշտպան սեռական շփումներից:
- Զբաղվեք ավելի ապահով սեռական կյանքով. մի՛ զբաղվեք անպաշտպան սեքսով մի քանի զուգընկերների կամ որևէ զուգընկերոջ հետ, ում առողջական վիճակը անորոշ է: Մոնոգամ զույգերի միջև կարող է տեղի ունենալ սեռական փոխանցում, սակայն ռիսկը ցածր է:
Հեպատիտ C վիրուսի դեմ որևէ պատվաստանյութ գոյություն չունի։ Հեպատիտ C ունենալու դեպքում դուք չեք կարող լինել արյան կամ սերմնահեղուկի դոնոր։
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024