Գրադարան
ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ

2 րոպե
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) քրոնիկ, պոտենցիալ կյանքին սպառնացող վիճակ է, որը առաջանում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ):
Վնասելով ձեր իմունային համակարգը՝ ՄԻԱՎ-ը թուլացնում է ձեր օրգանիզմի՝ վարակների և հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը:
ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է: Այն կարող է տարածվել նաև վարակված արյան հետ շփման և ապօրինի թմրամիջոցների ներարկային օգտագործման կամ համատեղ ասեղների միջոցով: Այն կարող է փոխանցվել նաև մորից երեխային հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ժամանակ: Առանց դեղորայքի, կարող են տարիներ տևել, մինչև ՄԻԱՎ-ը թուլացնի ձեր իմունային համակարգը այն աստիճան, որ ձեզ մոտ զարգանա ՁԻԱՀ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժում չկա, սակայն դեղամիջոցները կարող են վերահսկել վարակը և կանխել հիվանդության հարաճուն զարգացումը: ՄԻԱՎ-ի հակավիրուսային բուժումը նվազեցրել է ՁԻԱՀ-ից մահացության դեպքերն ամբողջ աշխարհում, և միջազգային կազմակերպություններն աշխատում են ռեսուրսներով աղքատ երկրներում կանխարգելիչ միջոցառումների և բուժման հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-05-2018 վերանայվել է՝ 06-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: