ՄԻԱՎ վարակը թուլացնում է ձեր իմունային համակարգը, ինչը մեծացնում է բազմաթիվ վարակների և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակ տարածված վարակներ
- Պնևմոցիստային թոքաբորբ. այս սնկիկային վարակը կարող է առաջացնել ծանր հիվանդություն: Թեև այն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման ընթացիկ մեթոդների շնորհիվ զգալիորեն նվազել է, ԱՄՆ-ում և այլ երկրներում պնևմոցիստային թոքաբորբը դեռևս ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց թոքաբորբի ամենատարածված պատճառն է:
- Կանդիդոզ. կոնդիդոզը ՄԻԱՎ-ի հետ կապված տարածված վարակ է: Այն առաջացնում է բորբոքում և հաստ, սպիտակ փառ ձեր բերանի, լեզվի, կերակրափողի կամ հեշտոցի վրա (կաթնախտ):
- Տուբերկուլոզ. տուբերկուլոզը ՄԻԱՎ-ի հետ կապված տարածված օպորտունիստական վարակ է: Ամբողջ աշխարհում տուբերկուլյոզը ՁԻԱՀ-ով հիվանդների մահացության առաջատար պատճառն է: Այն ավելի քիչ տարածված է ԱՄՆ-ում՝ շնորհիվ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների լայն կիրառման:
- Ցիտոմեգալովիրուս. այս հասարակ հերպեսի վիրուսը փոխանցվում է օրգանիզմի կենսահեղուկներով, ինչպիսիք են թուքը, արյունը, մեզը, սերմնահեղուկը և կրծքի կաթը: Առողջ իմունային համակարգը ապաակտիվացնում է վիրուսը և այն մնում է քնած ձեր օրգանիզմում: Եթե ձեր իմունային համակարգը թուլանում է, վիրուսը վերաակտիվանում է՝ վնասելով ձեր աչքերը, մարսողական խողովակը, թոքերը կամ այլ օրգանները:
- Կրիպտոկոկային մենինգիտ. մենինգիտը ձեր գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող թաղանթների և հեղուկի բորբոքումն է: Կրիպտոկոկային մենինգիտը ՄԻԱՎ-ի հետ կապված կենտրոնական նյարդային համակարգի տարածված վարակ է, որն առաջանում է հողում հայտնաբերվող սնկիկից:
- Տոքսոպլազմոզ. այս պոտենցիալ մահացու վարակը առաջանում է Toxoplasma gondii-ի կողմից, որը հիմնականում տարածվում է կատուների կողմից: Վարակված կատուներն իրենց կղանքով փոխանցում են մակաբույծները, որոնք այնուհետև կարող են փոխանցվել այլ կենդանիներին և մարդկանց։ Տոքսոպլազմոզը կարող է առաջացնել սրտային հիվանդություն, իսկ ցնցումներն առաջանում են, երբ վարակը տարածվում է դեպի գլխուղեղ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակ տարածված քաղցկեղներ
- Լիմֆոմա. այս քաղցկեղը սկսվում է արյան սպիտակ բջիջներից (լեյկոցիտներ): Ամենատարածված վաղ նշանը ձեր պարանոցի, թևատակերի կամ աճուկի ավշային հանգույցների անցավ այտուցն է:
- Կապոշի սարկոմա. Կապոսիի սարկոման արյունատար անոթների պատերի ուռուցք է, որը սովորաբար հայտնվում է մաշկի և բերանի լորձաթաղանթի վրա վարդագույն, կարմիր կամ մանուշակագույն բծերի կամ հանգույցների տեսքով։ Ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ դրանք կարող են մուգ շագանակագույն կամ սև տեսք ունենալ: Կապոշի սարկոման կարող է ազդել նաև ներքին օրգանների, այդ թվում՝ մարսողական համակարգի և թոքերի վրա։
- Մարդու պապիլոմավիրուսի (HPV) հետ կապված քաղցկեղներ. սրանք քաղցկեղներ են, որոնք առաջանում են մարդու պապիլոմավիրուսային վարակի պատճառով: Դրանք ներառում են հետանցքային, բերանի խոռոչի և արգանդի վզիկի քաղցկեղները:
Այլ բարդություններ
- Հյուծման համախտանիշ. չբուժված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կարող է առաջացնել քաշի զգալի կորուստ, որը հաճախ ուղեկցվում է փորլուծությամբ, քրոնիկ թուլությամբ և ջերմությամբ:
- Նյարդաբանական բարդություններ. Նյարդաբանական բարդություններ. ՄԻԱՎ-ը կարող է առաջացնել նյարդաբանական ախտանիշներ, ինչպիսիք են փոթվածությունը, մոռացկոտությունը, դեպրեսիան, անհանգստությունը և քայլելու դժվարությունը: ՄԻԱՎ-կապված նյարդաճանաչողական խանգարումները (HAND) կարող են տատանվել սկսած վարքագծային փոփոխությունների մեղմ ախտանիշներից և մտավոր գործառույթների նվազեցումից մինչև ծանր դեմենցիա, որը հանգեցնում է թուլության և գործելու անկարողության:
- Երիկամային հիվանդություն. ՄԻԱՎ-կապված նեֆրոպաթիան (HIVAN) ձեր երիկամների փոքրիկ կծիկների բորբոքումն է, որոնք ձեր արյունից հեռացնում են ավելորդ հեղուկն ու թափոնային նյութերը և դրանք արտազատում ձեր մեզի մեջ: Սա առավել հաճախ հանդիպում է սևամորթ կամ իսպանախոս մարդկանց մոտ:
- Լյարդային հիվանդություն. լյարդային հիվանդությունը նույնպես լուրջ բարդություն է, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր նույնպես ունեն հեպատիտ B կամ հեպատիտ C:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024