Գրադարան
Հիպերգլիկեմիան դիաբետի ժամանակ

1 րոպե
Բարձր արյան շաքարը, որը նաև կոչվում է հիպերգլիկեմիա, հանդիպում է դիաբետ ունեցող մարդկանց շրջանում։
Մի քանի գործոններ կարող են նպաստել դիաբետով մարդկանց մոտ հիպերգլիկեմիայի առաջացմանը: Դրանցից են՝ սննդամթերքներ և ֆիզիկական ակտիվություն, հիվանդություններ և դիաբետի հետ չկապված դեղեր: Հերթական դեղաչափի բաց թողնելը կամ բավարար ինսուլին չստանալը կամ էլ արյան շաքարը նվազեցնող այլ դեղամիջոցները նույնպես կարող են բերել հիպերգլիկեմիայի:
Հիպերգլիկեմիայի բուժումը կարևոր է: Չբուժելու դեպքում հիպերգլիկեմիան կարող է դառնալ լրջագույն վիճակ և հանգեցնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող ծանր առողջական խնդիրների, ներառյալ՝ դիաբետիկ կոմա: Մշտական հիպերգլիկեմիան, նույնիսկ եթե ծանր չէ, կարող է բերել աչքերի, երիկամների, նյարդերի և սրտի վրա ազդող առողջական խնդիրների:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 13-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: