Գրադարան

Հիպերգլիկեմիա. կանխարգելում

Հիպերգլիկեմիա. կանխարգելում

Time Read 1 րոպե

Այս խորհուրդները կարող են օգնել, որ ձեր արյան շաքարի մակարդակը պահեք թիրախային միջակայքում:

  • Հետևեք ձեր դիաբետի սնվելու ռեժիմին. եթե ստանում եք ինսուլին կամ դիաբետի հաբ, ձեր կերակուրների և նախուտեստների քանակի և ժամանակի վերաբերյալ եղե՛ք հետևողական: Ձեր ստացած սնունդը պետք է հավասարակշված լինի օրգանիզմում արտադրվող ինսուլինին:
  • Վերահսկեք ձեր արյան շաքարը. կախված ձեր բուժման պլանից, դուք կարող եք շաբաթական կամ օրական մի քանի անգամ ստուգել ձեր արյան շաքարի մակարդակը: Ուշադիր վերահսումը միակ միջոցն է՝ համոզվելու, որ ձեր արյան շաքարի մակարդակը մնում է ձեր թիրախային միջակայքում: Նշում արեք, եթե ձեր արյան գլյուկոզի ցուցանիշը ձեր թիրախային միջակայքից բարձր կամ ցածր է:
  • Ուշադրությամբ հետևեք բժշկի ցուցումներին, թե ինչպես է պետք ընդունել ձեր դեղերը. երբեք ինքնուրույն որոշումներ մի կայացրեք՝ առանց նախապես խորհրդակցելու ձեր բժշկի հետ: Եթե նշանակված դեղամիջոցների կամ դրանց դեղաչափերի վերաբերյալ ունեք որևէ հարց կամ մտահոգություն, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:
  • Կարգավորեք ձեր դեղերը, եթե փոփոխում եք ձեր ֆիզիկական ակտիվությունը. սա կախված է արյան շաքարի թեստի արդյունքներից և ֆիզիկական ակտիվության տևողությունից: Եթե այս կապակցությամբ հարցեր ունեք, զրուցեք ձեր բժշկի հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-04-2021 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով