Դուք չեք կարող կանխել հեռատեսությունը, սակայն կարող եք օգնել ձեր աչքերի և տեսողության պաշտպանությանը՝ հետևելով այս խորհուրդներին:
- Ստուգեք ձեր աչքերը և տեսողությունը. դա արեք պարբերաբար, նույնիսկ եթե լավ եք տեսնում կամ տեսողության հետ կապված խնդիրներ չունեք:/li>
- Վերահսկեք քրոնիկ առողջական խնդիրները. որոշ վիճակներ, ինչպիսիք են շաքարային դիաբետը և բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա), կարող են ազդել ձեր տեսողության վրա, եթե պատշաճ չբուժվեն և չվերահսկվեն:
- Պաշտպանեք ձեր աչքերն արևից. կրեք արևային ակնոցներ, որոնք արգելափակում են ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթումը:
- Կանխարգելեք աչքի վնասվածքները. հագեք պաշտպանիչ ակնոցներ, երբ զբաղվում եք որոշակի գործերով, ինչպիսիք են կոնտակտային մարզաձևերը, սիզամարգ հնձելը, ներկելը կամ թունավոր գոլորշիներով այլ արտադրանքներ օգտագործելը:
- Կերեք առողջ սնունդ. փորձեք ուտել ավելի շատ կանաչատերևներ, այլ բանջարեղեն և մրգեր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձեր աչքերը շահում են, եթե սննդակարգում ներառում եք նաև օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ ձկնեղեն, ինչպիսիք են թունան և սաղմոնը:
- Մի՛ ծխեք. ինչպես ծխելը լավ չէ ձեր օրգանիզմի մնացած մասի համար, այնպես էլ կարող է բացասաբար ազդել ձեր աչքերի առողջության վրա:
- Օգտագործեք ճիշտ ընտրված ուղղիչ ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ. ձեր տեսողությանը լավագույնս համապատասխանող ոսպնյակները բարելավում են ձեր տեսողությունը: Տեսողության կանոնավոր ստուգումները կօգնեն, որ ըստ անհրաժեշտության փոփոխեք օգտագործվող ակնոցները կամ կոնտակտային լինզաները:
- Ապահովեք բավարար լուսավորություն. տան կամ սենյակների բավարար լուսավորությունը կօգնի, որ ավելի լավ տեսնեք:
- Մեղմացրեք ձեր աչքերի լարվածությունը. համակարգչով գործ անելիս, ընթերցելիս կամ մոտիկ գործ անելիս ընտրեք ճիշտ հեռավորություն, ինչպես նաև յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 վայրկյան նայեք մոտ 20 ֆուտ հեռավորության վրա գտնվող առարկաների, որ կանխեք աչքերի հոգնածությունը:
Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե ունեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը՝ մեկ աչքի տեսողության հանկարծակի կորուստ՝ ցավով կամ առանց ցավի, հանկարծակի մշուշոտ տեսողություն, կրկնատեսություն կամ տեսադաշտում առկայծումներ, սև կետեր կամ լույսերի շուրջ լուսապսակներ: Նման ախտանիշներ կարող են զարգանալ լուրջ առողջական խնդիրների կամ աչքի հիվանդության պատճառով:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024