Գրադարան

Հեռատեսություն. ախտորոշում

Հեռատեսություն. ախտորոշում

Time Read 1 րոպե

Հեռատեսությունն ախտորոշվում է տեսողության ստուգմամբ, որը ներառում է լույսի բեկման՝ ռեֆրակցիայի գնահատում և աչքի քննություն:

Ռեֆրակցիայի գնահատումը թույլ է տալիս պարզել, թե արդյոք ունեք տեսողության խնդիրներ, ինչպիսիք են կարճատեսությունը կամ հեռատեսությունը, աստիգմատիզմը կամ պրեսբիոպիան: Ձեր բժիշկը կարող է օգտագործել տարբեր գործիքներ և ոսպնյակներ՝ ստուգելու մոտ գտնվող առարկաները (տառերը և թվերը) տարբերակելու և հստակ տեսնելու ձեր ունակությունը:

Ձեր ակնաբույժը, ամենայն հավանականությամբ, նաև կօգտագործի աչքի կաթիլներ, որ լայնացնի ձեր բբերը՝ ձեր ցանցաթաղանթի առավել ամբողջական զննման համար: Նման հետազոտությունը ձեր աչքերը դարձնում է լույսի նկատմամբ առավել զգայուն, և նման վիճակը կարող է տևել մի քանի ժամ: Ուստի, պետք է նախապես կազմակերպել ձեր տուն վերադառնալը՝ առանց ինքնուրույն ավտոմեքենա վարելու:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-07-2023 վերանայվել է՝ 19-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով