Գրադարան

Հիպոտենզիա. բարդություններ

Հիպոտենզիա. բարդություններ

Time Read 1 րոպե

Հիպոտենզիայի վտանգավորությունը կախված է ինչպես արյան ճնշման նվազման չափից, այնպես էլ անկման արագությունից:

Եթե հիպոտենզիան զարգանում է որոշ ժամանակի ընթացքում, օրգանիզմը հասցնում է որոշակիորեն հարմարվել նոր պայմաններին և ախտանիշներն էլ զարգանում են դանդաղորեն: Հակառակ սրան, արյան ճնշման կտրուկ անկումը կարող է բերել կոլապսի:

Ցածր արյան ճնշման նույնիսկ չափավոր ձևերը կարող են առաջացնել գլխապտույտ, թուլություն, ուշագնացություն և երբեմն դառնալ վայր ընկնելիս վնասվածքներ ստանալու պատճառ:

Ծանր հիպոտենզիան կարող է ուղեկցվել հյուսվածքային սուր թթվածնաքաղցով (հիպօքսիա), որը կարող է հանգեցնել սրտի և գլխուղեղի վնասման:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-03-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով