Ցածր արյան ճնշումն ախտորոշելիս բժիշկը կզննի ձեզ և կատ ձեր առողջական վիճակին և հիվանդության պատմությանը վերաբերող հարցեր:
Բժիշկը կչափի ձեր արյան ճնշումը և, եթե կասկածում է որևէ պատճառային հիվանդության առկայություն, կառաջարկի որոշ հետազոտություններ:
Հետազոտություններ
- Արյան թեստեր. արյան թեստերը կարող են օգնել ախտորոշելու ցածր արյան շաքարը (հիպոգլիկեմիա), բարձր արյան շաքարը (հիպերգլիկեմիա կամ դիաբետ) կամ արյան կարմիր բջիջների ցածր քանակը (սակավարյունություն կամ անեմիա)՝ վիճակներ, որոնք կարող են նվազեցնել արյան ճնշումը:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). սա արագ իրականացվող և անցավ հետազոտություն է, որը գրանցում է սրտի էլեկտրական ակտիվությունը: ԷՍԳ-ն կարող է հայտնաբերել սրտի ռիթմի խանգարումները (առիթմիա), ինչպես նաև առկա կամ նախկինում տարած սրտամկանի ինֆարկտը:
- Թեք սեղանի թեստ. թեք սեղանի թեստը կարող է գնահատել, թե ինչպես է օրգանիզմը պատասխանում մարմնի դիրքի փոփոխություններին: Այս թեստի ժամանակ դուք պառկում եք հատուկ սեղանի վրա, որից հետո ձեր մարմնի վերին մասը կտրուկ բարձրացվում է՝ նմանակելով հորիզոնական դիրքից ուղղահայաց դիրքի կտրուկ փոփոխությունը, որից հետո համեմատվում են մինչև սեղանի թեքելը և դրանից հետո սրտի հաճախականությունները և զարկերակային ճնշումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024