Կախված ձեր ցածր արյան ճնշման պատճառից, դուք կարող եք մեղմացնել կամ կանխարգելել ախտանիշները:
- Խմեք շատ ջուր, քիչ ալկոհոլ. ալկոհոլն ունի ջրազրկող ազդեցություն և կարող է նվազեցնել արյան ճնշումը: Հակառակ դրան, ջուրը վերացնում է ջրազրկումը և բարձրացնում արյան ծավալը:
- Ուշադրություն դարձրեք ձեր մարմնի դիրքին. պառկած կամ նստած դիրքից կանգնեք դանդաղորեն: Մի՛ նստեք խաչված ոտքերին: Եթե ոտքի կանգնելիս ի հայտ են գալիս հիպոտենզիայի ախտանիշներ (օրինակ՝ գլխապտույտ), մկրատաձև խաչեք ազդրերը և որոշակի ուժով սեղմեք դրանք միմյանց կամ մի ոտքը դրեք աստիճանին կամ աթոռին և մարմինը հնարավորինս առաջ թեքեք: Այսպիսի շարժումները օգնում են արյան տեղաբաշխմանը ստորին վերջույթներից դեպի սիրտ:
- Սնունդն ընդունեք փոքր քանակով և սահմանափակեք ածխաջրատները. սնունդ ստանալուց հետո արյան ճնշման կտրուկ անկումը կանխարգելելու համար օրվա ընթացքում սնվեք հաճախակի և փոքր քանակներով, ինչպես նաև սահմանափակեք ածխաջրերով հարուստ մթերքները, օրինակ՝ կարտոֆիլ, բրինձ, մակարոնեղեն կամ հացամթերքներ: Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ, որ նախաճաշին խմեք մեկ կամ երկու բաժակ թունդ կոֆեինացված սուրճ կամ թեյ: Մի՛ օգտագործեք կոֆեին ամբողջ օրվա ընթացքում, քանի որ կթուլացնեք կոֆեինի նկատմամբ ձեր զգայունությունը, ինչպես նաև կոֆեինը կարող է առաջացնել ջրազրկում:
- Կանոնավոր վարժանքներ արեք. նպատակ դրեք օրական 30-60 րոպե զբաղվելու այնպիսի վարժանքներով կամ այլ ֆիզիկական ակտիվությամբ, որոնք հաճախացնում են ձեր սրտի կծկումները, ինչպես նաև շաբաթական երկու կամ երեք օր տրամադրեք մկաններն ամրապնդող «դիմադրող» վարժանքներին: Ունեցեք ձեզ մոտ ջուր և վարժանքի ընթացքում հաճախակի փոքր քանակներով ջուր խմեք: Խուսափե՛ք շոգ կամ խոնավ պայմաններում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024