Գրադարան
Հիպոթիրեոզ (թերակտիվ վահանաձև գեղձ)

1 րոպե
Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձը բավարար քանակությամբ թիրեոիդ հորմոն չի արտադրում:
Այս վիճակը կոչվում է նաև թերակտիվ վահանաձև գեղձ:
Վաղ փուլերում հիպոթիրեոզը կարող է նկատելի ախտանիշներ չառաջացնել: Ժամանակի ընթացքում չբուժված հիպոթիրեոզը կարող է հանգեցնել այլ առողջական խնդիրների, ինչպիսիք են բարձր խոլեսթերինը և սրտային խնդիրները:
Հիպոթիրեոզն ախտորոշելու համար օգտագործում են արյան թեստեր: Վահանաձև գեղձի հորմոնային դեղամիջոցներով բուժումը սովորաբար պարզ, անվտանգ և արդյունավետ է, եթե դուք և ձեր բժիշկն ընտրում եք ձեզ համար ճիշտ դեղաչափ:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2018 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: