Գրադարան

Հիպոթիրեոզ. ախտորոշում

Հիպոթիրեոզ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Հիպոթիրեոզի ախտանիշները տարբեր մարդկանց մոտ կարող են լինել տարբեր:

Դրանք հաճախ նման են առողջական այլ խնդիրների ախտանիշներին: Այս պատճառով հիպոթիրեոզի ախտորոշումը չի հիմնվում միայն ախտանիշների վրա. այն սովորաբար հիմնված է արյան թեստերի արդյունքների վրա:

Արյան առաջին թեստը, որը սովորաբար արվում է հիպոթիրեոզը ախտորոշելու համար, չափում է արյան մեջ թիրեոտրոպ հորմոնի (TSH) մակարդակը: Եթե այն բարձր է, ապա TSH թեստը կրկնվում է վահանաձև գեղձի T4 հորմոնի թեստի հետ միասին: Եթե արդյունքները ցույց են տալիս, որ TSH-ը բարձր է, իսկ T4-ը՝ ցածր, ապա ախտորոշումը հիպոթիրեոզ է։ Որոշ դեպքերում վահանաձև գեղձի T3 հորմոնը նույնպես կարող է չափվել:

Եթե երկրորդ թեստը ցույց է տալիս բարձր TSH, բայց T4-ը և T3-ը գտնվում են նորմալ միջակայքում, ապա ախտորոշումը մի վիճակ է, որը կոչվում է ենթկլինիկական հիպոթիրեոզ: Այն սովորաբար որևէ նկատելի ախտանիշ չի առաջացնում:

TSH–ի կրկնակի չափումները կարևոր դեր են խաղում նաև հիպոթիրեոզը կառավարելու գործում: Այս թեստերն օգնում են ձեր բժշկին, որ գտնի և պահպանի ձեզ նշանակված դեղերի ճիշտ դեղաչափերը:

Այնուամենայնիվ, արյան այս թեստերի արդյունքների վրա կարող են ազդել որոշ դեղամիջոցներ կամ հավելումներ: Սա ներառում է Բիոտինը՝ վիտամին, որն ընդունվում է որպես ինքնուրույն հավելում կամ որպես մուլտիվիտամինի բաղադրիչ: Ուստի, մինչև արյան թեստ հանձնելը տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ստանում եք սննդային կամ վիտամինային հավելումներ կամ որևէ այլ դեղորայք:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով