Աղիների բորբոքային հիվանդության ախտանիշները տարբեր են՝ կախված բորբոքման ծանրության աստիճանից և տեղակայումից:
Ախտանիշները կարող են լինել սկսած թեթևից մինչև ծանր: Դուք, ամենայն հավանականությամբ, կունենաք ակտիվ հիվանդության շրջաններ (ռեցիդիվ կամ ախտադարձ), որոնց հաջորդում են ռեմիսիայի շրջանները (ախտադադար):
Գանգատներն ու ախտանիշները, որոնք ընդհանուր են Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի համար, ներառում են հետևյալը՝
- փորլուծություն
- հոգնածություն
- որովայնային ցավ և կծկանքներ
- արյուն կղանքում
- ախորժակի նվազեցում
- չնախատեսված քաշի կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե զգում եք ձեր աղիների սովորույթների մշտական փոփոխություն կամ եթե ունեք աղիների բորբոքային հիվանդության գանգատներից և ախտանիշներից որևէ մեկը: Աղիների բորբոքային հիվանդությունը սովորաբար մահացու չէ, սակայն ծանր հիվանդություն է, որը որոշ դեպքերում կարող է առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-02-2024
Վերջին վերանայում՝ 04-04-2024