Գրադարան
Աճուկային ճողվածք. բարդություններ

1 րոպե
Աճուկային ճողվածքի բարդությունները ներառում են հետևյալը:
- Ճնշում շրջակա հյուսվածքների վրա. աճուկային ճողվածքների մեծ մասը ժամանակի ընթացքում մեծանում է, եթե վիրահատական ճանապարհով չի վերականգնվում: Տղամարդկանց մոտ մեծ ճողվածքները կարող են տարածվել դեպի ամորձապարկ (փոշտ)՝ առաջացնելով ցավ և այտուց:
- Չներուղղվող ճողվածք. եթե ճողվածքի պարունակությունը թակարդվում է որովայնի պատի թույլ կետում, ճողվածքի պարունակությունը կարող է նեղացնել կամ խցանել աղիները՝ հանգեցնելով ուժեղ ցավի, սրտխառնոցի, փսխման և աղիների դատարկման կամ գազի արտահոսքի անկարողության: Սա կոչվում է օղակված ճողվածք։
- Ճողվածքի պարունակության ճմլում (ստրանգուլյացիա). չներուղղվող ճողվածքը կարող է դադարեցնել արյան հոսքը դեպի ձեր աղիքներ: Աղիքի ճմլումը կարող է հանգեցնել ախտահարված աղիքային հյուսվածքի մեռուկացման (նեկրոզ): Ստրանգուլյացված ճողվածքը վտանգավոր է կյանքի համար և պահանջում է անհապաղ վիրահատություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-07-2023 վերանայվել է՝ 26-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: