Գրադարան
Աճուկային ճողվածք. կանխարգելում

1 րոպե
Դուք չեք կարող կանխարգելել այն բնածին արատը, որը ձեզ դարձնում է աճուկային ճողվածքի նկատմամբ ավելի խոցելի:
Այնուամենայնիվ, դուք կարող եք նվազեցնել լարվածությունը ձեր որովայնի մկանների և հյուսվածքների վրա: Որոշ օրինակներ ներկայացվում են ստորև:
- Պահպանեք առողջ քաշը. խոսեք ձեր բժշկի հետ ձեզ համար լավագույն ֆիզիկական վարժանքների և սննդակարգի ծրագրի մասին:
- Ձեր սննդակարգում ավելացրեք բջջանքով հարուստ մթերքներ. մրգերը, բանջարեղենի տարբեր տեսակները և ամբողջահատիկ ձավարեղենը պարունակում են բջջանք (բջջանյութ), որը կարող է օգնել փորկապության կանխարգելմանը, հետևաբար՝ աղիքները դատարկելիս որովայնի ձգվածության թուլացմանը:
- Զգուշորեն բարձրացրեք ծանր առարկաները կամ խուսափեք ծանրություն բարձրացնելուց. եթե պետք է ինչ-որ ծանր բան բարձրացնել, ծալեք ձեր ծնկները, այլ ոչ թե իրանքով թեքվեք ներքև:
- Դադարեցրեք ծխելը. բազմաթիվ լուրջ հիվանդությունների առաջացման մեջ իր դերն ունենալուց բացի, ծխելը հաճախ առաջացնում է քրոնիկ հազ, որը կարող է հանգեցնել աճուկային ճողվածքի կամ ծանրացնել առկա ճողվածքը:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-07-2023 վերանայվել է՝ 26-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: