Գրադարան

Աճուկային ճողվածք. ախտորոշում

Աճուկային ճողվածք. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ֆիզիկական քննությունը (բուժզննում) սովորաբար այն ամենն է, ինչ անհրաժեշտ է աճուկային ճողվածքի ախտորոշման համար:

Ձեր բժիշկը կզննի ձեր աճուկի շրջանի արտափքումը: Քանի որ կանգնելը և հազը կարող են ճողվածքն ավելի տեսանելի դարձնել, հավանաբար ձեզ կառաջարկեն կանգնել և հազալ կամ ձգել որովայնի պատը:

Եթե ախտորոշումը պարզ չէ, ձեր բժիշկը կարող է նշանակել պատկերային հետազոտություն, ինչպիսին է որովայնի խոռոչի գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ):

Աճուկային ճողվածքն ախտորոշելիս ձեր բժիշկը նաև կորոշի, թե՝

  • արդյոք ձեր աճուկային ճողվածքը ներուղղվող կամ չներուղղվող է` կախված նրանից, թե ձեռքով ճնշելիս ճողվածքապարկի պարունակությունը հնարավոր է ներուղղել դեպի որովայնի խոռոչ
  • արդյոք ձեր աճուկային ճողվածքը ուղիղ կամ թեք է:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-07-2023 վերանայվել է՝ 26-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով