Անքնությունը տարածված քնի խանգարում է, որը կարող է դժվարացնել քուն մտնելը, քունը պահպանելը կամ պատճառել շատ շուտ արթնացում և կրկին քնելու անհնարինություն:
Դուք դեռ կարող եք հոգնած զգալ, երբ առավոտյան արթնանաք: Անքնությունը կարող է խաթարել ոչ միայն ձեր կենսաուժի մակարդակն ու տրամադրությունը, այլև ձեր առողջությունը, աշխատանքային արդյունավետությունը և կյանքի որակը:
Այն, թե որքան քունն է բավարար, տարբերվում է անձից անձից, սակայն չափահասների մեծ մասն ունի գիշերային յոթից ութ ժամյա քնի կարիք:
Ինչ-որ պահի, շատ չափահսներ ունենում են կարճատև (սուր) անքնություն, որը տևում է օրեր կամ շաբաթներ: Սովորաբար դա սթրեսի կամ տրավմատիկ իրադարձության արդյունք է: Սակայն որոշ մարդիկ ունեն երկարաժամկետ (քրոնիկ) անքնություն, որը տևում է մեկ ամիս կամ ավելի: Անքնությունը կարող է լինել ձեր առաջնային խնդիրը, կամ այն կարող է կապված լինել այլ առողջական վիճակների կամ ձեր օգտագործած դեղամիջոցների հետ:
Պետք չէ համակերպվել անքուն գիշերների հետ: Ձեր ամենօրյա սովորությունների պարզ փոփոխությունները հաճախ կարող են օգնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024