Գրադարան
Անքնություն․ ախտանիշներ

1 րոպե
Կավխած պատճառից, անքնությունը կարող է ստանալ տարբեր դրսևորումներ։
Անքնության ախտանիշները կարող են ներառել`
- գիշերը քնելու (քուն մտնելու) դժվարություն
- գիշերվա ընթացքում արթնանալը
- շատ շուտ արթնանալը
- գիշերային քնից հետո լավ հանգստանալու բացակայություն
- ցերեկային հոգնածություն կամ քնկոտություն
- դյուրագրգռություն, դեպրեսիա կամ անհանգստություն
- ուշադրություն դարձնելու, առաջադրանքների վրա կենտրոնանալու կամ հիշելու դժվարություն
- սխալների կամ վթարների ավելացում
- քնի հետ կապված շարունակական մտահոգություններ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե անքնությունը դժվարացնում է ձեր գործունեությունը ցերեկվա ընթացքում, դիմեք ձեր բժշկին՝ պարզելու ձեր քնի խնդրի պատճառը և այն, թե ինչպես կարելի է ձեր անքնությունը բուժել: Եթե ձեր բժիշկը կարծում է, որ դուք կարող եք ունենալ քնի խանգարում, ձեզ կարող է ուղեգրել քնի կենտրոն հատուկ հետազոտություն համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-05-2019 վերանայվել է՝ 29-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: