Արտաքին զննում. եթե անքնության պատճառն անհայտ է, բժիշկը կարող է անցկացնել արտաքին զննում, որ ստուգի այնպիսի առողջական խնդիրների ախտանիշների առկայությունը, որոնք կարող են կապված լինել անքնության հետ: Հազվադեպ կարող է առաջանալ արյան թեստի կարիք, որ ստուգվի վահանաձև գեղձի խնդիրների կամ այլ հիվանդությունների հնարավոր առկայությունը, որոնք կարող են կապված լինել վատ քնի հետ:
Քնի սովորույթների գնահատում. քնի հետ կապված հարցերից բացի բժիշկը կարող է խնդրել, որ լրացնեք հարցաթերթիկ, որի նպատակը քուն-արթուն վիճակ ցիկլի մանրամասների վերհանումն է և ձեր ցերեկային քնկոտության գնահատումը: Ձեզ նաև կարող է առաջարկվել մի քանի շաբաթվա ընթացքում վարել քնի օրագիր:
Քնի հետազոտություն. եթե անքնության պատճառը հստակ չէ կամ ունեք մեկ այլ քնի խանգարում, օրինակ՝ քնի ապնոէ կամ անհանգիստ ոտքերի համախտանիշ, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ անցնեք քնի հետազոտություն: Քնի հետազոտությունը կարող է պահանջել, որ մեկ օր անցկացնեք քնի կենտրոնում (կան նաև տնային սարքեր): Քնի հետազոտությունը թույլ է տալիս վերահսկել և գրանցել քնած ժամանակ ձեր մարմնի շարժումները, գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը, շնչառությունը, սրտազարկը, աչքերի և վերջույթների շարժումները:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։