Առողջական խնդիրներ
Երկաթ-դեֆիցիտային անեմիա

1 րոպե
Երկաթ-դեֆիցիտային անեմիան անեմիայի (սակավարյունության) տարածված տեսակ է` վիճակ, երբ արյունը չունի բավարար քանակով առողջ կարմիր արյան բջիջներ:
Արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) թթվածինը տեղափոխում են մարմնի հյուսվածքներ:
Ինչպես անունն է հուշում,երկաթ-դեֆիցիտային սակավարյունությունը պայմանավորված է երկաթի անբավարար քանակով: Առանց բավականաչափ երկաթի, ձեր օրգանիզմը չի կարող արտադրել արյան կարմիր բջիջների կենսականորեն կարևորագույն սպիտակուցի՝ հեմոգլոբինի բավանակաչափ քանակներ: Հեմոգլոբինն անմիջականորեն մասնակցում է արյան միջոցով թթվածնի տեղափոխմանը: Արդյունքում, երկաթ-դեֆիցիտային անեմիան կարող է ձեզ մոտ առաջացնել հոգնածություն և օդի պակասի (շունչը կտրվելու) զգացում:
Դուք սովորաբար կարող եք շտկել երկաթ-դեֆիցիտային անեմիան երկաթի հավելումներով: Երբեմն անհրաժեշտ են լրացուցիչ թեստեր կամ բուժում, հատկապես, եթե ձեր բժիշկը կասկածում է, որ դուք ունեք ներքին արյունահոսություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: