Գրադարան

Երկաթ-դեֆիցիտային անեմիա. ախտորոշում

Երկաթ-դեֆիցիտային անեմիա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Երկաթ-դեֆիցիտային անեմիան ախտորոշելու համար ձեր բժիշկը նշանակել որոշ թեստեր:

  • Արյան կարմիր բջիջների չափը և գույնը. երկաթ-դեֆիցիտային անեմիայի դեպքում կարմիր արյան բջիջները՝ էրիթրոցիտներն ավելի փոքր են և ավելի գունատ (հիպոքրոմ), քան նորմալները:
  • Հեմատոկրիտ. սա ձեր արյան ծավալի այն տոկոսն է, որը կազմում են կարմիր արյան բջիջները: Նորմալ մակարդակները սովորաբար կազմում են 35,5-ից 44,9 տոկոս չափահաս կանանց համար և 38,3-ից 48,6 տոկոս չափահաս տղամարդկանց համար: Այս արժեքները կարող են փոխվել՝ կախված ձեր տարիքից:
  • Ֆերիտին. այս սպիտակուցն օգնում է ձեր օրգանիզմում երկաթի պահեստավորմանը, իսկ ֆերիտինի ցածր մակարդակը սովորաբար ցույց է տալիս պահեստավորված երկաթի ցածր մակարդակը:

Լրացուցիչ ախտորոշիչ թեստեր

Եթե ձեր արյան թեստը ցույց է տալիս երկաթ-դեֆիցիտային անեմիա, ձեր բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ՝ բացահայտելու հիմքում ընկած պատճառը, ինչպիսիք են՝

  • վերին մարսողական էնդոսկոպիա՝ ստամոքային և տասներկու մատնյա աղու արյունահոսությունների հայտնաբերման համար
  • կոլոնոսկոպիա՝ հաստաղիքային արյունահոսությունների հայտնաբերման համար
  • գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)՝ խոռոչային ներքին արյունահոսությունների հայտնաբերման համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2021 վերանայվել է՝ 14-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով