Դուք կարող եք նվազեցնել երկաթ-դեֆիցիտային անեմիայի ռիսկը՝ ընտրելով երկաթով հարուստ մթերքներ:
Ընտրեք երկաթով հարուստ մթերքներ
Երկաթով հարուստ մթերքներից են՝
- կարմիր միս, խոզի միս և թռչնամիս (կարմիր կոչվում է կաթնասունների միսը, որը հում վիճակում ունի կարմիր գույն)
- ծովամթերք
- լոբի
- մուգ կանաչատերև բանջարեղեն, օրինակ՝ սպանախ, բրոկոլի և այն
- չորացրած մրգեր, ինչպիսիք են չամիչը և ծիրանը
- երկաթով հարստացված հացահատիկ, հաց և մակարոնեղեն
- սիսեռ:
Ձեր օրգանիզմը մսից ավելի շատ երկաթ է ներծծում, քան այլ աղբյուրներից: Եթե որոշեք չուտել միս, ձեզ հարկավոր է մեծացնել երկաթով հարուստ բուսական ծագում ունեցող մթերքների ընդունումը, որ ներծծեք նույն քանակությամբ երկաթ, ինչ միս ուտող մարդը:
Իմացե՛ք ավելին երկաթով հարուստ սննդամթերքների մասին:
Ընտրեք վիտամին C պարունակող մթերքներ՝ երկաթի ներծծումը լավացնելու համար
Դուք կարող եք խթանել աղիներից երկաթի ներծծումը, եթե ձեր սննդակարգում ավելացնեք վիտամին C-ով հարուստ մթերքներ:
Դուք կարող եք ավելացնել ձեր օրգանիզմի կողմից երկաթի ներծծումը` խմելով ցիտրուսային հյութ կամ ուտելով այլ մթերքներ, որոնք հարուստ են վիտամին C-ով, միաժամանակ, երբ ուտում եք երկաթով հարուստ սնունդ: Ցիտրուսային հյութերի մեջ առկա վիտամին C-ն, ինչպես նարնջի հյութը, օգնում է ձեր օրգանիզմին ավելի լավ ներծծել սննդային երկաթը:
Վիտամին C-ն հայտնաբերվում է նաև հետևյալում՝
- բրոկկոլի
- գրեյպֆրուտ
- կիվի
- տերևավոր կանաչի
- սեխեր
- նարինջներ
- բիբար (պղպեղ)
- ելակ
- մանդարիններ
- լոլիկ:
Իմացե՛ք ավելին վիտամին C-ով հարուստ սննդամթերքների մասին:
Երկաթ-դեֆիցիտային անեմիայի կանխարգելումը նորածինների մոտ
Նորածինների մոտ երկաթ-դեֆիցիտային անեմիայի կանխարգելման համար ձեր երեխային առաջին տարվա ընթացքում կերակրեք կրծքի կաթով կամ երկաթով հարստացված կաթնախառնուրդով: Կովի կաթը երեխաների համար երկաթի լավ աղբյուր չէ և խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 1 տարեկան երեխաներին: 6 ամսականից հետո սկսեք երեխային կերակրել երկաթով հարստացված ձավարեղենով կամ մաքուր մսով օրական առնվազն երկու անգամ՝ երկաթի ընդունումը խթանելու համար: Մեկ տարի անց, համոզվեք, որ երեխաները օրական 591 միլիլիտր (20 ունցիա) կաթից ավելի չեն խմում: Շատ կաթը հաճախ ստամոքսում գրավում է այլ մթերքների տեղը, այդ թվում՝ երկաթով հարուստ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024